ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.11.2023 | 00:01

Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ,
Ահա ես ննջում եմ,
ու ընկած եմ անկենդան դիակի նման:
Եվ չգիտեմ` երբ ու ինչպես եմ արթնանալու:
ՈՒստի հոգիս, մարմինս և իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմության մեջ են:
Եվ խնդրում եմ, որպեսզի Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը,
Որ ննջեմ ապահով և աներկյուղ, խաղաղությամբ ու առանց փորձանքների:
Պահպանի՛ր ինձ իմ հոգեկան և մարմնական բոլոր թշնամիներից,
ու նրանց որոգայթներից,
Փրկիր ինձ խավարում շրջող չարից,
գիշերային և զարհուրեցուցիչ երևումներից:
Ամեն:

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ